Էստոնիայում ուղևորուհին նստել է ավտոբուսի ղեկին` հարբած վարորդի փոխարեն
SOCIETYԼատվիայի հետ սահմանից ոչ հեռու ոստիկանությունը կանգնեցրել է Տալլին-Ռիգա երթուղով ընթացող ավտոբուսը, որը հարբած վարորդի փոխարեն վարելիս է եղել ուղևորուհիներից մեկը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը` հղում անելով Delfi պարբերականին:
«Վարորդ ասել էր, որ օղի էր խմել», - հայտնել էր ավտոբուսի ուղևորուհիներից մեկը:
Նշվում է, որ ավտոբուսի ղեկին է նստել Էստոնիայի քաղաքացուհին, որը ավտոբուս վարելու վարորդական իրավունք է ունեցել: Նա ավտոբուսը վարել է մինչև Իկլա սահմանային անցակետ, որտեղ ավտոբուսը կանգնեցրել է ոստիկանությունը:
Աղբյուրի տվյալներով` 3 ժամ սպասելուց հետո ուղևորների հետևից նոր ավտոբուս է ժամանել, որով վերջիններիս տեղափոխել են Ռիգա, թեև ուղևորներից ոմանք գնալիս են եղել Վիլնյուս, Վարշավա և այլ քաղաքներ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



