Մենք կշարունակենք սպառազինել սիրիական ընդդիմությանը, անգամ եթե Դոնալդ Թրամփը հրաժարվի օգնել նրան. Կատարի արտգործնախարար
МЕЖДУНАРОДНОЕAl Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կատարը կշարունակի սպառազինել սիրիական չափավոր ընդդիմության ջոկատներին, անգամ եթե ԱՄՆ նոր վարչակարգը որոշում ընդունի այդ աջակցության դադարեցման մասին։
Այդ մասին հայտարարել է Կատարի արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին. «Կատարը կշարունակի սպառազինել սիրիական ընդդիմությանը, անգամ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի ամերիկյան աջակցությունը (սիրիացի ընդդիմադիրներին)»։
Կատարի արտգործնախարարը հավելել է, որ երկիրն այդ քայլին կգնա ոչ միայնալ։ Նա ընդգծել է, որ սիրիական զինված ընդդիմությանը հրթիռներ հատկացնելու հարցը, որոնք ունակ կլինեն կործանել ինքնաթիռներ, պահանջում է նրան աջակցող կողմերի հավաքական որոշում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



