Մենք կշարունակենք սպառազինել սիրիական ընդդիմությանը, անգամ եթե Դոնալդ Թրամփը հրաժարվի օգնել նրան. Կատարի արտգործնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAl Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կատարը կշարունակի սպառազինել սիրիական չափավոր ընդդիմության ջոկատներին, անգամ եթե ԱՄՆ նոր վարչակարգը որոշում ընդունի այդ աջակցության դադարեցման մասին։
Այդ մասին հայտարարել է Կատարի արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին. «Կատարը կշարունակի սպառազինել սիրիական ընդդիմությանը, անգամ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի ամերիկյան աջակցությունը (սիրիացի ընդդիմադիրներին)»։
Կատարի արտգործնախարարը հավելել է, որ երկիրն այդ քայլին կգնա ոչ միայնալ։ Նա ընդգծել է, որ սիրիական զինված ընդդիմությանը հրթիռներ հատկացնելու հարցը, որոնք ունակ կլինեն կործանել ինքնաթիռներ, պահանջում է նրան աջակցող կողմերի հավաքական որոշում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



