ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է կիրառել Հալիլիե շրջանում
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է կիրառել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալիլիե շրջանում, ուր հրթիռակոծել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դիրքերը։
Այդ մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած այսօրվա հայտարարությունում։ Դրանում նշված է, որ դատելով սիրիական ընդդիմության 22 զինյալների մոտ հայտնաբերված ցուցիչներից՝ արկերը պարունակել են թունավոր գազեր։
Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է նաև, որ թուրքական ավիացիան «Եփրատի վահան» գործողության շրջանակներում ավիահարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի 4 թիրախի։ «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում մեկնարկել է օգոստոսի 24-ին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



