ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է կիրառել Հալիլիե շրջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է կիրառել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալիլիե շրջանում, ուր հրթիռակոծել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դիրքերը։
Այդ մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած այսօրվա հայտարարությունում։ Դրանում նշված է, որ դատելով սիրիական ընդդիմության 22 զինյալների մոտ հայտնաբերված ցուցիչներից՝ արկերը պարունակել են թունավոր գազեր։
Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է նաև, որ թուրքական ավիացիան «Եփրատի վահան» գործողության շրջանակներում ավիահարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի 4 թիրախի։ «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում մեկնարկել է օգոստոսի 24-ին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



