ԱՄՆ երեք նահանգում կարող է անցկացվել նախագահական ընտրությունների քվեարկության վերահաշվարկ
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան The New York Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեների աննախադեպ վերահաշվարկ կարող է կատարվել Վիսքոնսին, Միչիգան ու Փենսիլվանիա նահանգներում։
Նման պահանջով հանդես է եկել «Կանաչներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ջիլ Սթայնը։ Ակցիան պետք է ավարտվի մինչև դեկտեմբերի 19-ին կայանալիք ընտրիչների համագումարը։
Նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն այդ երեք նահանգում ստացել է 46 քվե՝ ընդհանուր 305-ից։ Հիլարի Քլինթոնի ընդհանուր ցուցանիշը կազմել է 270 քվե։
Խախտումների հայտնաբերման դեպքում Հանրապետական կուսակցության թեկնածուի հաղթանակը կարող է կասկածի տակ դրվել։ Վիսքոնսինի ընտրական հանձնաժողովի նախագահ Մայքլ Հաասը հաստատել է, որ նահանգում պատրաստվում են ընտրողների քվեները ձեռքով հաշվարկելուն։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



