ԱՄՆ երեք նահանգում կարող է անցկացվել նախագահական ընտրությունների քվեարկության վերահաշվարկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան The New York Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեների աննախադեպ վերահաշվարկ կարող է կատարվել Վիսքոնսին, Միչիգան ու Փենսիլվանիա նահանգներում։
Նման պահանջով հանդես է եկել «Կանաչներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ջիլ Սթայնը։ Ակցիան պետք է ավարտվի մինչև դեկտեմբերի 19-ին կայանալիք ընտրիչների համագումարը։
Նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն այդ երեք նահանգում ստացել է 46 քվե՝ ընդհանուր 305-ից։ Հիլարի Քլինթոնի ընդհանուր ցուցանիշը կազմել է 270 քվե։
Խախտումների հայտնաբերման դեպքում Հանրապետական կուսակցության թեկնածուի հաղթանակը կարող է կասկածի տակ դրվել։ Վիսքոնսինի ընտրական հանձնաժողովի նախագահ Մայքլ Հաասը հաստատել է, որ նահանգում պատրաստվում են ընտրողների քվեները ձեռքով հաշվարկելուն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



