Ստոկհոլմում անհայտ անձինք կեռախաչ եւ մուսուլմաններին սպանելու կոչեր են թողել մզկիթի վրա
МЕЖДУНАРОДНОЕԱնհայտ անձինք նյութական վնաս են հասցրել Ստոկհոլմի մզկիթներից մեկին: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Aftonbladet-ը:
«Ոստիկանությունն ահազանգ էր ստացել եւ ժամանել դեպքի վայր: Շենքի վրա ճայթուկներ էին նետել, իսկ ճակատամասին կեռախաչ եւ ռասիստական գրություններ էին հայտնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ճայթուկը նետել էին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Մզկիթում միայն մեկ այցելու էր եղել:
«Ճակատամասին կեռախաչ էին նկարել, իսկ պատերին մուսուլմաններին սպանելուի կոչեր էին թողել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սվեն Էրիկ Ուլսոնը:
Նրա խոսքով՝ դեռեւս ձերբակալվածներ չկան:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



