Ստոկհոլմում անհայտ անձինք կեռախաչ եւ մուսուլմաններին սպանելու կոչեր են թողել մզկիթի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձինք նյութական վնաս են հասցրել Ստոկհոլմի մզկիթներից մեկին: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Aftonbladet-ը:
«Ոստիկանությունն ահազանգ էր ստացել եւ ժամանել դեպքի վայր: Շենքի վրա ճայթուկներ էին նետել, իսկ ճակատամասին կեռախաչ եւ ռասիստական գրություններ էին հայտնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ճայթուկը նետել էին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Մզկիթում միայն մեկ այցելու էր եղել:
«Ճակատամասին կեռախաչ էին նկարել, իսկ պատերին մուսուլմաններին սպանելուի կոչեր էին թողել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սվեն Էրիկ Ուլսոնը:
Նրա խոսքով՝ դեռեւս ձերբակալվածներ չկան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



