Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Փարքինգ սիթի սերվիսի» տնօրենը ակնկալում է ընկերության հասույթից տոկոսներ ստանալ

ИНТЕРВЬЮ

Երևանի քաղաքապետարանն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր, թե ավարտվել են բանակցությունները «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում` ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ:

Past.am-ը կապ հաստատեց վճարովի ավտոկայանատեղերի մատուցման ծառայություն կազմակերպող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ՝ պարզելու, թե այդ քննարկումներն ի՞նչ արդյունք են տվել և, ի վերջո, ի՞նչ հայտարարի են եկել: Ըստ Հարությունյանի՝ ընկերության հետ կատարվող այս փոփոխություններից դժգոհելու կամ չդժգոհելու հիմնական փաստը կապված է լինելու ֆինանսական վերլուծությունների արդյունքներից, ընկերության պարտավորությունների և ակտիվների մասով կատարված հստակ եզրակացությունից:

«Այս պահի դրությամբ հանրաճանաչ համբավ ունեցող աուդիտորական ընկերությունը ուսումնասիրություն է իրականացնում մեր կազմակերպությունում, մոտ ժամանակներս կտա եզրակացություն: Եզրակացության արդյունքներից ելնելով արդեն հետագա քայլերը պարզ կլինեն, քանի որ քննարկումների արդյունքների տակ փաստացի հիմնավորումներ կլինեն: 

–  Ի՞նչ վերլուծություն պիտի կատարի այդ ընկերությունը:

–  Կազմակերպության ֆինանսական ակտիվների մասով: Երևանի փոխքաղաքապետը հայտարարել էր, որ ընկերությունը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանին, այդ գործընթացը սկսելու համար պիտի հիմնավորումներ լինեն ֆինանսական վերլուծության և պարտավորվածությունների մասով: Այդ պարտավորությունների վերլուծությունների արդյունքում ընկերությունը համապատասխան փաստաթղթեր կներկայացնի և նոր միայն հաջորդ քայլերը կիրականացվեն: 


Past.am-ի այն հարցին, թե մինչ այդ ինչպես է տնօրինվել ընկերության հասույթը Հարությունյանը պատասխանեց, որ գումարները միշտ էլ հավաքագրվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին, ուղղակի տարբերությունը այն է եղել, որ ծառայություն մատուցելիս Երևանի քաղաքապետարանն իրենց ծառայության դիմաց հավաքագրված գումարներից տոկոս է հատկացրել: 

«Կազմակերպությունը եղել է մեր սեփականությունը՝ այն եղել է ոչ թե քաղաքապետարանինը, այլ՝ հիմնադիրինը: Հիմա հիմնադիրի փոփոխություն է լինելու, հիմնադիրը դառնալու է Երևանի քաղաքապետարանը, այսինքն՝ կազմակերպության բաժնետոմսերը նվիրաբերվելու են Երևանի քաղաքապետարանին: Կարգավիճակը փոխվելու է՝ ընկերությունը դառնալու է պետական, և շահույթը ստանալու է պետությունը: Այժմ կառավարման խնդիր է լինելու, թե ընկերությունը ով է կառավարելու: Ենթադրում եմ, որ ընկերությունը կառավարելու համար ինչ–որ տոկոս կտրամադրվի մեզ զուտ կազմակերպչական՝ աշխատավարձերը և ընթացիկ ծախսերը հոգալու համար»,– նշեց մեր զրուցակիցը: 

–  Որքա՞ն ժամանակ կպահանջվի աուդիտորական կազմակերպության կողմից վերլուծությունն ավարտին հասցնելու համար:

–  Շատ կարճ ժամկետներում եզրակացությունը պատրաստ կլինի: Մեր մասով մենք բոլոր տեղեկությունները պիտի տրամադրենք, փաստաթղթերը դիտելու թույլտվություն կտրվի: Ենթադրում եմ, որ մինչև դեկտեմբերի կեսերը պատրաստ կլինի:

Նշենք, որ նույն հարցով Past.am-ը դիմել էր նաև «Լոկատոր» ընկերությանը: Ընկերության աշխատակցուհին մեզ փոխանցեց, որ տեղեկացրել է իր ղեկավարին՝ Արման Խաչատրյանին, ով սակայն մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց:

Լիլի ԹԵՎՈՍՅԱՆ

 

«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года