Ընդդիմությունը միավորվում է գոյությունը պահպանելու համար
ИНТЕРВЬЮ
Past.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
– Ընդդիմությունը միավորվելու թեմայի շուրջ քննարկումների ակտիվ փուլ է սկսել: Ըստ Ձեզ, դաշինքներ կազմելը պարտադրվա՞ծ քայլ է:
– Հանրության կողմից կուսակցությունների նկատմամբ կա խորը անվստահություն: Եվ իրենց գոյությունը ինչ–որ կերպ պահպանելու և խորհրդարանում մի քանի ձայն ունենալու համար այդ կուսակցությունները, ըստ երևույթին, ստիպված են միավորվել: Ընդամենը` այդքանը:
– Այսինքն, այդ միավորման հիմքում գաղափարական և այլ խորը կատեգորիաներ չփորձե՞նք փնտրել:
– Գաղափարներ փնտրել, իհարկե, պետք չէ, ուղղակի պետք է հետևել, թե ով ինչ գաղափար է հռչակում: Օրինակ, մի խումբ կու սակցություններ աշխարհաքաղաքական օրակարգով են ուզում միավորվել, ինչը չեմ կարծում, թե համոզիչ է, որպեսզի մարդիկ գնան քվեարկեն նրանց օգտին: Ինչ–որ կուսակցություններ սերնդափոխության խնդիր են դրել, որը նույնպես քաղաքական ծիծաղելի հարցադրում է: Այլ գաղափարներ ես չեմ նկատել:
– Կուսակցություններն այսօր պնդում են, թե հանուն ժողովրդի, նրա հրամայականով պետք է գնալ իշխանափոխության կամ երկրի ինքնիշխանության վերականգնման, և դրա համար անհրաժեշտ է կոնսոլիդացիա, ուժերի համատեղում:
– Գիտեք, կարելի է ասել հանուն ժողովրդի, հանուն մարդկության, հանուն աշխարհի փրկության: Բայց քաղաքականությունը կոնկրետ երևույթ է, և կոնկրետություն է պահանջում` ա) դու ինչի՞ շուրջ ես միավորվելու և գալով` ի՞նչ ես փոխելու, բ) դու ինչպե՞ս ես փոխելու, երբ գոյություն ունեն նման ԸՕ և վարչական նման լծակներ, գ) ինչո՞ւ մինչև հիմա ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել և դու ինչպե՞ս ես կարողանալու, այն է` ի՞նչն է փոխվել: Եթե այս հարցերի պատասխանը չկա, նշանակում է` միավորվել–չմիավորվելը զուտ ներխմբակային խնդիրների լուծման, գոյություն պահպանելու համար է: Իսկ ընդհանրապես չեմ կար ծում, թե լայն հանրության համար այդ խմբա վորումների գոյությունը կենսական կամ էլ թե հետաքրքիր լինի:
– Նկատի ունենալով Ձեր ասածը, այդու հանդերձ, որքանո՞վ է ռեալ այդ միավորումը` հաշվի առնելով ընդդիմադիր ուժերի ամբիցիաները, նրանց տեսակն ու որակը:
– Հնարավոր դաշինքներում տեղերի բաշխումը, ամբիցիաները, սեփական ես–ի կարևորումը, մեղմ ասած, իրենց խնդիրն է: Այնինչ կան քաղաքակիրթ եղանակներ: Երբ կուսակցությունները կամ դաշինքները գնում են ընտրության, բոլոր կուսակցականների, նաև հանրության մասնակցությամբ կազմակերպվում են նախնական ընտրություններ: Եվ ապագա ընտրողներն ու կու սակցականները որոշում են, թե ով որ տեղում է լինելու, ով ինչ հեղինակություն ունի: Եվ վստահության առաջին փուլն անցնելուց հետո համապետական ընտրությունների ժամանակ այդ ցուցակները ներկայացվում են հանրությանը: Բայց մենք տես նում ենք, որ մեզանում ընդդիմադիր ուժերն ու իշխանությունը նույն սկզբունքով են առաջնորդվում` մեկը կամ մի քանիսը որոշում են, թե ով պետք է լինի ցուցակում, ով որ տեղը պետք է զբաղեցնի:
– Փաստորեն իշխանությունն ու ընդդի մությունը կրում են քաղաքական նույն մշակույթը:
– Ու դեռ հարց է, թե ով է ավելի վատ մշակույթի կրողը:
ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ




















































