Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Ընդդիմությունը միավորվում է գոյությունը պահպանելու համար

INTERVIEW

Past.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

– Ընդդիմությունը միավորվելու թեմայի շուրջ քննարկումների ակտիվ փուլ է սկսել: Ըստ Ձեզ, դաշինքներ կազմելը պարտադր­վա՞ծ քայլ է:

– Հանրության կողմից կուսակցությունների նկատմամբ կա խորը անվստահություն: Եվ իրենց գոյությունը ինչ–որ կերպ պահպանե­լու և խորհրդարանում մի քանի ձայն ունե­նալու համար այդ կուսակցությունները, ըստ երևույթին, ստիպված են միավորվել: Ընդա­մենը` այդքանը:

– Այսինքն, այդ միավորման հիմքում գա­ղափարական և այլ խորը կատեգորիաներ չփորձե՞նք փնտրել:

– Գաղափարներ փնտրել, իհարկե, պետք չէ, ուղղակի պետք է հետևել, թե ով ինչ   գաղափար է հռչակում: Օրինակ, մի խումբ կու­ սակցություններ աշխարհաքաղաքական օրակարգով են ուզում միավորվել, ինչը չեմ կարծում, թե համոզիչ է, որպեսզի մարդիկ գնան քվեարկեն նրանց օգտին: Ինչ–որ կու­սակցություններ սերնդափոխության խնդիր են դրել, որը նույնպես քաղաքական ծիծաղելի հարցադրում է: Այլ գաղափարներ ես չեմ նկատել:

– Կուսակցություններն այսօր պնդում են, թե հանուն ժողովրդի, նրա հրամայականով պետք է գնալ իշխանափոխության կամ երկրի ինքնիշխանության վերականգն­ման, և դրա համար անհրաժեշտ է կոնսոլի­դացիա, ուժերի համատեղում:

– Գիտեք, կարելի է ասել հանուն ժողովրդի, հանուն մարդկության, հանուն աշխարհի փրկության: Բայց քաղաքականությունը կոնկրետ երևույթ է, և կոնկրետություն է   պահանջում` ա) դու ինչի՞ շուրջ ես միավորվե­լու և գալով` ի՞նչ ես փոխելու, բ) դու ինչպե՞ս ես փոխելու, երբ գոյություն ունեն նման ԸՕ և վարչական նման լծակներ, գ) ինչո՞ւ մինչև հիմա ընտրությունների միջոցով իշ­խանափոխություն չի եղել և դու ինչպե՞ս ես կարողանալու, այն է` ի՞նչն է փոխվել: Եթե այս հարցերի պատասխանը չկա, նշանակում է` միավորվել–չմիավորվելը զուտ ներխմբակա­յին խնդիրների լուծման, գոյություն պահպա­նելու համար է: Իսկ ընդհանրապես չեմ կար­ ծում, թե լայն հանրության համար այդ խմբա­ վորումների գոյությունը կենսական կամ էլ թե հետաքրքիր լինի:

– Նկատի ունենալով Ձեր ասածը, այդու­ հանդերձ, որքանո՞վ է ռեալ այդ միավորու­մը` հաշվի առնելով ընդդիմադիր ուժերի ամբիցիաները, նրանց տեսակն ու որակը:

– Հնարավոր դաշինքներում տեղերի բաշ­խումը, ամբիցիաները, սեփական ես–ի կարևորումը, մեղմ ասած, իրենց խնդիրն է: Այ­նինչ կան քաղաքակիրթ եղանակներ: Երբ կուսակցությունները կամ դաշինքները գնում են ընտրության, բոլոր կուսակցական­ների, նաև հանրության մասնակցությամբ կազմակերպվում են նախնական ընտրու­թյուններ: Եվ ապագա ընտրողներն ու կու­ սակցականները որոշում են, թե ով որ տե­ղում է լինելու, ով ինչ հեղինակություն ունի: Եվ վստահության առաջին փուլն անցնելուց հետո համապետական ընտրությունների ժամանակ այդ ցուցակները ներկայաց­վում են հանրությանը: Բայց մենք տես­ նում ենք, որ մեզանում ընդդիմադիր ուժերն ու իշխանությունը նույն սկզբունքով են առաջնորդվում` մեկը կամ մի քանիսը որո­շում են, թե ով պետք է լինի ցուցակում, ով որ տեղը պետք է զբաղեցնի:

– Փաստորեն իշխանությունն ու ընդդի­ մությունը կրում են քաղաքական նույն մշա­կույթը:

– Ու դեռ հարց է, թե ով է ավելի վատ մշա­կույթի կրողը:

ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future