Արտակ Շաբոյանն ուզում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ
ОБЩЕСТВОՀարցն անհանգստացրել է նաև «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» (ՀԱԳՄ) նախագահությանը և կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ՝ «ՀՀ ՏՄՊՊՀ որոշ ման քննարկումը մեզ հիմք է տալիս պնդելու, որ այն զուրկ է բովանդակային ծանրաբեռնվածությունից, իսկ դրա որոշ դրույթներ պարզապես հակասում են շուկայի տրամաբանությանը: (…) Լուրջ տարակուսանք է առաջացնում նաև Հանձնաժողովի գործելաոճը, դրան անհրաժեշտ թափանցիկության պակասը»:
ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏՄՊՊՀ–ի գործելաոճին նշեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է պատահում, որ որոշում կայացնելուց առաջ անգամ հանձնաժողովն այդ մասին չի տեղեկացնում այն կազմակերպությանը, ում վերաբերում է տվյալ որոշումը:
«Առավել ևս, երբ 2014–ին «Երևան գարեջուր» ընկերությունը դիմել է հանձնաժողովին և ներկայացրել այն հիմնավորումները, թե ինչու են իրենք որոշել թանկացնել իրենց արտադրանքի գինը: Բայց անցել է երկու տարի ու առանց կազմակերպությանը տեղյակ պահելու նման որոշում են կայացրել, որն անընդունելի է»,–ասաց Է.Կիրակոսյանը:
Նրա դիտարկմամբ վերջին շրջանում կազմակերպությունն անհասկանալի քայլեր է կատարում վերածվելով պատժիչ օղակի: Շուկայում առկա ապրանքատեսակների ռեալ ուսումնասիրություններ իրականացնելու և պարզելու փոխարեն, թե որ կազմակերպությունն է իրականում գերիշխող դիրք գրավում, բոլորովին այլ ճանապարհով է գնում:
«Գարեջրի շուկայում առկա մրցակցության պայմաններին դիմակայելու համար ընկերությունը պետք է ոչ թե բարձրացներ իր արտադրանքի գինը, այլ ընդհակառակը՝ իջեցներ, որպեսզի դիմանար մրցակցությանը: Բայց եթե գնացել է այդ քայլին և այն հիմնավորել է, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովը նման որոշում է կայացրել, հասկանալի չէ»,– ասում է Է. Կիրակոսյանը:
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» գործադիր տնօրենի խոսքով՝ թեև նոր կառավարության գործելաոճը բավականին տարբերվում է նախորդ կառավարությունների գործելաոճից և իր դիտարկմամբ դրական տեղաշարժ կա հարկային, մաքսային և այլ ոլորտներում, սակայն ՏՄՊՊՀ–ն անկախ կառույց լինելով չի են թարկվում կառավարությանը և իր համար անհասկանալի պատճառներով սկսել է նման տարօրինակ վարքագիծ դրսևորել:
««Երևանի գարեջուր» ընկերությունը ինտերնետից է իմացել, որ ՏՄՊՊՀ–ն նման որոշում է կայացրել, բայց ինչպե՞ս կարելի է կազմակերպությանը 110 մլն դրամի չափով տուգանելու որոշում կայացնել ու այդ մասին չտեղեկացնել ընկերությանը: Իհարկե, կան դատական մարմիններ և որոշումն անպայման կբողոքարկվի, բայց չի կարելի նման ձևով հարվածել ընկերության գործարար հեղինակությանը»,– ասում է Է.Կիրակոսյանը:
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը» հույս է հայտնում, որ հանձնաժողովը կկասեցնի որոշման ընդունումը և կձեռնարկի մասնագիտական թափանցիկ քննարկումներ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ



