Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտակ Շաբոյանն ուզում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարցն անհանգստացրել է նաև «Հայաս­տանի արդյունաբերողների և գործարարների միության» (ՀԱԳՄ) նախագահությանը և կազ­մակերպությունը հայտարարություն է տարա­ծել, որում ասվում էր, որ՝ «ՀՀ ՏՄՊՊՀ որոշ­ ման քննարկումը մեզ հիմք է տալիս պնդելու, որ այն զուրկ է բովանդակային ծանրաբեռն­վածությունից, իսկ դրա որոշ դրույթներ պար­զապես հակասում են շուկայի տրամաբանու­թյանը: (…) Լուրջ տարակուսանք է առաջաց­նում նաև Հանձնաժողովի գործելաոճը, դրան անհրաժեշտ թափանցիկության պակասը»:

ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրա­կոսյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏՄՊՊՀ–ի գործելաոճին նշեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է պատահում, որ որոշում կայացնելուց առաջ անգամ հանձնաժողովն այդ մասին չի տեղե­կացնում այն կազմակերպությանը, ում վե­րաբերում է տվյալ որոշումը:

«Առավել ևս, երբ 2014–ին «Երևան գարե­ջուր» ընկերությունը դիմել է հանձնաժողո­վին և ներկայացրել այն հիմնավորումները, թե ինչու են իրենք որոշել թանկացնել իրենց արտադրանքի գինը: Բայց անցել է երկու տարի ու առանց կազմակերպությանը տե­ղյակ պահելու նման որոշում են կայացրել, որն անընդունելի է»,–ասաց Է.Կիրակոսյանը:

Նրա դիտարկմամբ վերջին շրջանում կազ­մակերպությունն անհասկանալի քայլեր է կա­տարում վերածվելով պատժիչ օղակի: Շուկա­յում առկա ապրանքատեսակների ռեալ ուսումնասիրություններ իրականացնե­լու և պարզելու փոխարեն, թե որ կազմակերպությունն է իրականում գերիշխող դիրք գրա­վում, բոլորովին այլ ճանապարհով է գնում:

«Գարեջրի շուկայում առկա մրցակցության պայմաններին դիմակայելու համար ընկերությունը պետք է ոչ թե բարձրացներ իր ար­տադրանքի գինը, այլ ընդհակառակը՝ իջեց­ներ, որպեսզի դիմանար մրցակցությանը: Բայց եթե գնացել է այդ քայլին և այն հիմնա­վորել է, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովը նման որոշում է կայացրել, հասկանալի չէ»,– ասում է Է. Կիրակոսյանը:

«Հայաստանի արդյունաբերողների և գոր­ծարարների միության» գործադիր տնօրենի խոսքով՝ թեև նոր կառավարության գործելա­ոճը բավականին տարբերվում է նախորդ կառավարությունների գործելաոճից և իր դի­տարկմամբ դրական տեղաշարժ կա հարկային, մաքսային և այլ ոլորտներում, սակայն ՏՄՊՊՀ–ն անկախ կառույց լինելով չի են­ թարկվում կառավարությանը և իր համար անհասկանալի պատճառներով սկսել է նման տարօրինակ վարքագիծ դրսևորել:

««Երևանի գարեջուր» ընկերությունը ին­տերնետից է իմացել, որ ՏՄՊՊՀ–ն նման որոշում է կայացրել, բայց ինչպե՞ս կարելի է կազմակերպությանը 110 մլն դրամի չափով տուգանելու որոշում կայացնել ու այդ մասին չտեղեկացնել ընկերությանը: Իհարկե, կան դատական մարմիններ և որոշումն անպայման կբողոքարկվի, բայց չի կարելի նման ձևով հարվածել ընկերության գործարար հե­ղինակությանը»,– ասում է Է.Կիրակոսյանը:

«Հայաստանի արդյունաբերողների և գոր­ծարարների միությունը» հույս է հայտնում, որ հանձնաժողովը կկասեցնի որոշման ըն­դունումը և կձեռնարկի մասնագիտական թափանցիկ քննարկումներ՝ բոլոր շահագր­գիռ կողմերի մասնակցությամբ:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում