«Պոբեդայի» անակնկալը կտևի ընդամենը մի քանի օր
ОБЩЕСТВОԹեև «Պոբեդա» ավիաընկերությունն աջ ու ձախ հայտարարում է, որ դեկտեմբերի 15–ից սկսելու է Մոսկվա–Գյումրի և հակառակ ուղղությամբ անհավանական մատչելի գնով թռիչքներ իրականացնել, սակայն շտապենք տեղեկացնել, որ դա ոչ թե Ձմեռ պապի նվեր է, այլ ընդամենը գովազդային ակցիա և ո՛չ ավելին:
Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ նշված ուղղություններով ավիատոմսերի գինը 956,95 ռուսական ռուբլի արժե, որը կազմում է մոտ 7000 ՀՀ դրամ: Մոսկվա–Երևան տոմսից բացի ընկերությունը կազմակերպում է նաև ուղևորների փոխադրումը Գյումրիից Երևան: Այդ դեպքում արդեն պետք է վճարել 10471 դրամ:
Բայց, շտապենք տեղեկացնել նաև, որ նման ֆանտաստիկ ցածր գնով ուղևորափոխադրում իրականացնելու «բումը» կտևի ընդամենը մի քանի օր, որից հետո՝ դեկտեմբերի 25–ից տոմսի արժեքը կթանկանա՝ կազմելով 3904,50 ՌԴ ռուբլի, որը ներկա փոխարժեքով կկազմի մոտ 28400 դրամ:
Ի դեպ, 7000–անոց ավիատոմս ձեռք բերելու այդ ֆանտաստիկ հնարավորությունը վերաբերում է ստանդարտ փաթեթին, իսկ նույն օրերին նույն ինքնաթիռով, բայց պրեմիում դասի ավիատոմս գնելու դեպքում պետք է մոտ 6 անգամ ավելի թանկ վճարել (3425 ՌԴ ռուբլի), որը ՀՀ դրամով կկազմի մոտ 25 հազար դրամ:
Համեմատության համար նշենք նաև, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նույն՝ դեկտեմբերի 15–ի Մոսկվա–Երևան ավիատոմսը վաճառում է 36 հազար դրամով, իսկ դեկտեմբերի 25–ի համար, ըստ ավիաընկերության երևանյան գրասենյակի տրամադրած տեղեկության, կարժենա 55 հազար դրամ:
Այնպես որ, ուրախությունը, թե՝ «Պոբեդան» պատրաստվում է մոտ 7000 դրամով Մոսկվայից Երևան ուղևորներ փոխադրել, կարծես, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից չի բացառվում, որ «Պոբեդա» ավիաընկերության գները, ինչպես դեկտեմբերյան մի քանի օրերին, այնպես էլ հետագայում նույն ճկունությամբ աճեն՝ հավասարվելով մյուս ավիաընկերությունների տոմսերի գներին: Եվ արդյունքում պարզվի, որ այս ողջ աղմուկը լոկ ընկերության գովազդային ակցիա էր:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



