«Պոբեդայի» անակնկալը կտևի ընդամենը մի քանի օր
SOCIETYԹեև «Պոբեդա» ավիաընկերությունն աջ ու ձախ հայտարարում է, որ դեկտեմբերի 15–ից սկսելու է Մոսկվա–Գյումրի և հակառակ ուղղությամբ անհավանական մատչելի գնով թռիչքներ իրականացնել, սակայն շտապենք տեղեկացնել, որ դա ոչ թե Ձմեռ պապի նվեր է, այլ ընդամենը գովազդային ակցիա և ո՛չ ավելին:
Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ նշված ուղղություններով ավիատոմսերի գինը 956,95 ռուսական ռուբլի արժե, որը կազմում է մոտ 7000 ՀՀ դրամ: Մոսկվա–Երևան տոմսից բացի ընկերությունը կազմակերպում է նաև ուղևորների փոխադրումը Գյումրիից Երևան: Այդ դեպքում արդեն պետք է վճարել 10471 դրամ:
Բայց, շտապենք տեղեկացնել նաև, որ նման ֆանտաստիկ ցածր գնով ուղևորափոխադրում իրականացնելու «բումը» կտևի ընդամենը մի քանի օր, որից հետո՝ դեկտեմբերի 25–ից տոմսի արժեքը կթանկանա՝ կազմելով 3904,50 ՌԴ ռուբլի, որը ներկա փոխարժեքով կկազմի մոտ 28400 դրամ:
Ի դեպ, 7000–անոց ավիատոմս ձեռք բերելու այդ ֆանտաստիկ հնարավորությունը վերաբերում է ստանդարտ փաթեթին, իսկ նույն օրերին նույն ինքնաթիռով, բայց պրեմիում դասի ավիատոմս գնելու դեպքում պետք է մոտ 6 անգամ ավելի թանկ վճարել (3425 ՌԴ ռուբլի), որը ՀՀ դրամով կկազմի մոտ 25 հազար դրամ:
Համեմատության համար նշենք նաև, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նույն՝ դեկտեմբերի 15–ի Մոսկվա–Երևան ավիատոմսը վաճառում է 36 հազար դրամով, իսկ դեկտեմբերի 25–ի համար, ըստ ավիաընկերության երևանյան գրասենյակի տրամադրած տեղեկության, կարժենա 55 հազար դրամ:
Այնպես որ, ուրախությունը, թե՝ «Պոբեդան» պատրաստվում է մոտ 7000 դրամով Մոսկվայից Երևան ուղևորներ փոխադրել, կարծես, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից չի բացառվում, որ «Պոբեդա» ավիաընկերության գները, ինչպես դեկտեմբերյան մի քանի օրերին, այնպես էլ հետագայում նույն ճկունությամբ աճեն՝ հավասարվելով մյուս ավիաընկերությունների տոմսերի գներին: Եվ արդյունքում պարզվի, որ այս ողջ աղմուկը լոկ ընկերության գովազդային ակցիա էր:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship
5
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States



