Նազարբաեւն այժմ չի ցանկանում խոսել 2020 թվականի ընտրություններին իր մասնակցության մասին
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այժմ չի ցանկանում խոսել 2020 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, թեեւ օրենսդրությունը նրան թույլ Է տալիս առաջադրվել նոր ժամկետով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան դիրքորոշումը նա շարադրել Է «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում, որից նոյեմբերի 25-ին քաղվածքներ Է տարածել պետության ղեկավարի մամուլ ի ծառայությունը:
«Եթե խոսելու լինենք մեր օրենքների ու Սահմանադրության մասին, ապա դրանք ինձ թույլ են տալիս այսուհետեւ Էլ առաջադրել իմ թեկնածությունը»,-ասել Է Նազարբաեւը: «Բայց ինչ կլինի 2020 թվականին, ես ձեզ չեմ ասի, որովհետեւ դա կախված Է բազմաթիվ գործոններից»,-նշել Է նա:
Դրա հետ մեկտեղ, նախագահի կարծիքով, պետական գործչի աշխատանքում կարեւորը ոչ թե նրա աշխատանքի տեւականությունն Է, այլ արդյունավետությունը: «Քո գործունեությամբ օգուտ ես բերում քո ժողովրդին ու երկրին կամ չես բերում. կարծում եմ՝ սա Է ամբողջ հարցը»,-պարզաբանել Է նա:
Բացի այդ, Նազարբաեւը ժխտել Է իշխանությունը ժառանգաբար երեխաներին փոխանցելու հնարավորությունը: «Կարծում եմ՝ դա մեզ համար չԷ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



