Նազարբաեւն այժմ չի ցանկանում խոսել 2020 թվականի ընտրություններին իր մասնակցության մասին
INTERNATIONAL NEWSՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այժմ չի ցանկանում խոսել 2020 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, թեեւ օրենսդրությունը նրան թույլ Է տալիս առաջադրվել նոր ժամկետով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան դիրքորոշումը նա շարադրել Է «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում, որից նոյեմբերի 25-ին քաղվածքներ Է տարածել պետության ղեկավարի մամուլ ի ծառայությունը:
«Եթե խոսելու լինենք մեր օրենքների ու Սահմանադրության մասին, ապա դրանք ինձ թույլ են տալիս այսուհետեւ Էլ առաջադրել իմ թեկնածությունը»,-ասել Է Նազարբաեւը: «Բայց ինչ կլինի 2020 թվականին, ես ձեզ չեմ ասի, որովհետեւ դա կախված Է բազմաթիվ գործոններից»,-նշել Է նա:
Դրա հետ մեկտեղ, նախագահի կարծիքով, պետական գործչի աշխատանքում կարեւորը ոչ թե նրա աշխատանքի տեւականությունն Է, այլ արդյունավետությունը: «Քո գործունեությամբ օգուտ ես բերում քո ժողովրդին ու երկրին կամ չես բերում. կարծում եմ՝ սա Է ամբողջ հարցը»,-պարզաբանել Է նա:
Բացի այդ, Նազարբաեւը ժխտել Է իշխանությունը ժառանգաբար երեխաներին փոխանցելու հնարավորությունը: «Կարծում եմ՝ դա մեզ համար չԷ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



