Սինայում եգիպտացի ութ զինվորական է զոհվել ավտոմոբիլի պայթյունից
ОБЩЕСТВОՍինայի թերակղզու հյուսիսի հսկիչ անցակետում պայթանյութով լի ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել են եգիպտական բանակի ութ զինվորականներ, եւս 12-ը վիրավորվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հարձակվողներից երեքն սպանված են, եւս մի քանիսին հաջողվել Է փախչել:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդել Է BBC-ն, 2012-ից մինչեւ 2015 թվականն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները շուրջ 400 հարձակում են գործել Սինայում: Նրանց նաեւ օգնում են տեղական ջիհադիստական խմբավորումները:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



