Սինայում եգիպտացի ութ զինվորական է զոհվել ավտոմոբիլի պայթյունից
SOCIETYՍինայի թերակղզու հյուսիսի հսկիչ անցակետում պայթանյութով լի ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել են եգիպտական բանակի ութ զինվորականներ, եւս 12-ը վիրավորվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հարձակվողներից երեքն սպանված են, եւս մի քանիսին հաջողվել Է փախչել:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդել Է BBC-ն, 2012-ից մինչեւ 2015 թվականն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները շուրջ 400 հարձակում են գործել Սինայում: Նրանց նաեւ օգնում են տեղական ջիհադիստական խմբավորումները:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



