Կառավարությունը գումար հատկացրեց երկու զինծառայողի արտերկրում բուժելու համար
ПОЛИТИКАՀայաստանի պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած երկու զինծառայողների կուղարկի բուժման արտերկիր: Այդ մասին որոշումներն ընդունվեցին ՀՀ կառավարության նիստում, որոնք ներկայացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զինծառայող Մհեր Պետրոսյանը բուժման կուղարկվի Գերմանիա, ինչի համար կհատկացվի 26 մլն դրամ, իսկ Աշոտ Գրիգորյանը՝ Ռուսաստան: Նրա համար կհատկացվի 712 հազար դրամ:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



