Կառավարությունը գումար հատկացրեց երկու զինծառայողի արտերկրում բուժելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած երկու զինծառայողների կուղարկի բուժման արտերկիր: Այդ մասին որոշումներն ընդունվեցին ՀՀ կառավարության նիստում, որոնք ներկայացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զինծառայող Մհեր Պետրոսյանը բուժման կուղարկվի Գերմանիա, ինչի համար կհատկացվի 26 մլն դրամ, իսկ Աշոտ Գրիգորյանը՝ Ռուսաստան: Նրա համար կհատկացվի 712 հազար դրամ:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



