ԻՊ-ն հարձակվել է թուրք զինվորների վրա
ОБЩЕСТВО«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսում հարձակում է իրականացրել «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինուժի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հարձակման հետևանքով զոհվել է երեք թուրք զինվոր, տասը վիրավորվել են:
Թուրքիան Սիրիայի տարածքում օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



