ԻՊ-ն հարձակվել է թուրք զինվորների վրա
SOCIETY«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսում հարձակում է իրականացրել «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինուժի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հարձակման հետևանքով զոհվել է երեք թուրք զինվոր, տասը վիրավորվել են:
Թուրքիան Սիրիայի տարածքում օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



