Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Վրաց-ադրբեջանական մեղրամիսը

ИНТЕРВЬЮ

Past.am-ի զրուցակիցն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը.

– Պարոն Էրոյանց, ինչպիսի՞ն են այսօր վրաց–ադրբեջանական հարաբերությունները:
 
– Վրաց–ադրբեջանական հարաբերություններն այսօր, կարելի է ասել, բարձր մակարդակի են: Եվ ակտիվորեն երկուստեք զարգացնում են դրանք: Հարաբերությունները հիմնականում պայմանավորված են առևտրատնտեսական և էներգետիկ բլոկի համագործակցությամբ:
 
Եթե հաշվի առնենք, որ ավելի քան 90%–ով Վրաստան գազի մատակարարումն իրականացվում է Ադրբեջանի կողմից, որ ներդրումների ծավալով Ադրբեջանն առաջին երկիրն է Վրաստանի համար, իսկ առևտրաշրջանառությամբ` երկրորդ գործընկեր երկիրը (առաջինը Թուրքիան է), ապա կարող ենք հասկանալ, թե Վրաստանի համար Ադրբեջանն ինչպիսի կարևորություն է ներկայացնում:
 
Փաստորեն Ադրբեջանը դառնում է թելադրող` լինի երկրի ներքին տնտեսական զարգացումների, թե արտաքին քաղաքականության առումով: Եվ քանի որ այս ամենին մասնակից է նաև թուրքական կողմը, քանզի առկա է եռակողմ համագործակցության շրջանակ, առավել ազդեցիկ են դառնում օր օրի Ադրբեջանի դիրքերը Վրաստանում: Եվ վերջին 8–10 տարիներին դրանք բավականին ուժգնացել են:
 
Սակայն Վրաստանի ներկա իշխանությունները շատ լավ հասկանում են, որ նման կախվածությունը իր հետ բերում է նաև բացասական երևույթներ, թեև` առարկայական քայլեր չեն ձեռնարկում դեմն առնելու համար: Հիշենք. անցյալ տարվա բանակցությունները «Գազպրոմի» հետ` Վրաստան մատակարարվող գազի ծավալների հետ կապված, իրականություն չդարձան: Ադրբեջանական կողմը կրկին միջամտեց և Վրաստանի համար գազի գինը իջեցրեց: Նաև խոստացան ավելացնել ծավալները: Այդպես էլ արեցին. պակասող տարեկան 500 մլն խորանարդ մետր գազը ևս իրենք մատակարարեցին: Արդյունքում «Գազպրոմը» դուրս մղվեց այս շուկայից:
 
– Ի՞նչ եք կարծում, խնդիրը միայն գնի՞ մեջ էր, որ չկայացավ Վրաստան–Ռուսաստան գազային համագործակցությունը, թե՞ հարցն ուներ նաև այլ բաղադրիչ:
 
– Կարծում եմ ոչ միայն գնի խնդիրն էր, այլև առկա էր քաղաքական ենթատեքստ: Բանն այն է, որ նախընտրական շրջան էր, և իշխող կուսակցությունը չգնաց այդ քայլին: Հանրությանը ցույց տվեց, որ իրենք չեն որդեգրել ռուսամետ դիրքորոշում ու հրաժարվեցին ռուսական գազից: Քանզի, գիտենք, որ Վրաստանում բավականին մեծ են հակառուսական տրամադրությունները:
 
– Իսկ իրանական գազը, որ նախատեսվում է Հայաստանի տարածքով հասցնել Վրաստան, իրավիճակ կփոխի՞:
 
– Այս հարցով, գիտեք, ընթանում են բանակցություններ, նույնիսկ Հայաստանում ստեղծվել է հատուկ գործակալություն: Վրացական կողմը ևս պատրաստակամ է, հայտարարել է, որ եթե նույնիսկ մասնավոր ընկերությունները զբաղվեն դրանով, իրենք չեն միջամտի: Արդեն իսկ որոշակի փորձնական ծավալներ արտահանվում են: Կարծում եմ` որքան էլ ադրբեջանական կողմը միջամտի, նաև եթե հաշվի առնենք, որ արդեն հետևում են մնացել ընտրությունները, շատ է մեծ հավանականությունը, որ գործարքը տեղի կունենա` իրանական գազը մեծ ծավալներով կառաքվի Վրաստան` Հայաստանի տարածքով:
 
– Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շինարարությունը դադարեցված է, ո՞րն է պատճառը:
 
– Այնպես չէ, որ դադարեցված է շինարարությունը, գրեթե այն ավարտված է: Պարզապես թուրքական հատվածում կան որոշակի խնդիրներ: Բայց, ինչպես իրենք են հայտարարում, դա էլ շուտով կլուծվի և կփորձարկեն երկաթգիծը: Թեև 2011 թվականից խոսում են այդ երկաթգծի շահագործման մասին: Ճիշտ է, 4–5 տարի է հետաձգվում է, բայց հիմա հայտարարում են, որ բացումը շուտով կլինի: Տեսնենք:
 
– Երկաթգծի շահագործման ձգձգումը միայն թուրքակա՞ն կողմից է գալիս, թե վրացական կողմն էլ, այսպես ասած, իր «մեղքն» ունի այս հարցում: Որտե՞ղ է խնդիրը:
 
– Չեմ կարծում, որ վրացական կողմը ձգձգի, որովհետև Վրաստանին հիմնականում Ադրբեջանն է սուբսիդավորել, և այդ առումով նա իր գործն առավել կազմակերպված է անում: Իհարկե, սկզբից գումարները մսխվեցին, հետո նորից տրամադրեցին: Այսպես ասած` եղան գումարների խնդիրներ:
 
– Իսկ հասարակությունների մակարդակով ինչպիսի՞ն է վրացիների և ադրբեջանցիների հարաբերությունը:
 
– Ընդհանուր առմամբ ոչ կարելի է այդ հարբերությունը դրական համարել, ոչ էլ շատ բացասական: Ուղղակի երկու երկրների միջև բարձր մակարդակի տնտեսական–քաղաքական հարաբերությունները, բնականաբար, ազդում են նաև հասարակությունների ու մարդկանց շփումների վրա: Գիտեք` այսօր Թուրքիայում մեծ թվով վրացիներ են աշխատում: Սա էլ պետք է ազդի այդ հարաբերությունների վրա: Եթե, այնուամենայնիվ, կոնֆլիկտներ լինում են, ապա դրանք կրում են ընդամենը տեղային բնույթ, ոչ ավելին:
 
Գոհար Սարդարյան
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»