Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպի բարդություններից
ОБЩЕСТВОՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցրել է սուր շնչառական հիվանդությունների և գրիպի բարդություններից խուսափելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումների շարքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հաղորդագրության մեջ նշվում է. «Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, «հետ ընկնել» առօրյայից, ստանալ տևական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս
- Չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես հակաբիոտիկներ, չկիրառել,
- Հաճախակի օդափոխել փակ տարածությունները,
- Հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ հաճախակի լվանալ ձեռքերը,
- Եթե նկատվում են գրիպանման երևույթներ, անհրաժեշտ է սահմանափակել շփումները, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդերին:
- Գործատուներին խորհուրդ է տրվում չպարտադրել գրիպով հիվանդ աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի,
- Հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ»:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты
5
Каждый день дает такой повод: «Паст»



