Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպի բարդություններից
SOCIETYՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցրել է սուր շնչառական հիվանդությունների և գրիպի բարդություններից խուսափելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումների շարքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հաղորդագրության մեջ նշվում է. «Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, «հետ ընկնել» առօրյայից, ստանալ տևական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս
- Չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես հակաբիոտիկներ, չկիրառել,
- Հաճախակի օդափոխել փակ տարածությունները,
- Հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ հաճախակի լվանալ ձեռքերը,
- Եթե նկատվում են գրիպանման երևույթներ, անհրաժեշտ է սահմանափակել շփումները, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդերին:
- Գործատուներին խորհուրդ է տրվում չպարտադրել գրիպով հիվանդ աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի,
- Հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ»:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle
5
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



