Աժ փոխնախագահ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ПОЛИТИКАՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Աժ փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերին, կհանդիպի Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կարեն Բոթոյանը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



