Աժ փոխնախագահ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Աժ փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերին, կհանդիպի Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կարեն Բոթոյանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



