Սարգիս Հացպանյան. «Արամ Աթեշյանն իր աթոռի հարցերն էր լուծում»
ИНТЕРВЬЮԵրեկ «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը, ով ասուլիսի վերջում պատասխանելով Past.am-ի հարցերին, խոսեց նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Հայաստան կատարած եռօրյա այցի մասին: Նա տեղեկացրեց, որ այդ օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ փորձել էր կապվել թե՛ էլեկտրոնային փոստով, թե՛ ֆեյսբուքյան էջով, և թե՛ զանգահարելով, սակայն չէր հաջողվել: Վերջինս այդ օրերին անհասանելի էր: Իսկ Մայր Աթոռը լուր էր տարածել, թե Աթեշյանը աշխատանքային այցով է այստեղ, սակայն նա չի կարծում, որ դա այդպես է:
Past.am-ի այն հարցին՝ փորձագետը տեղեկություններ ունի, թե ինչ արդյունքի է հանգեցրել Արամ Աթեշյանի և կաթողիկոսի հանդիպումը, վերջինս պատասխանեց, թե առավել քան վստահ է, որ նա եկել էր Անկարայի որոշման մասին կաթողիկոսին տեղեկացնելու:
«Ինքն իր աթոռի հարցերն էր լուծում, հիմա թե կաթողիկոսը ինչպես է արձագանքել, ես չեմ կարող ասել: Բայց, կարծում եմ, որ նա թուրքերի մարդուն իբրև թեկնածու չի ընդառաջի: Հակառակ դեպքում առաջին անգամ Մայր Աթոռի և Թուրքիայի Հանրապետության վարչական կենտրոնի տեսակետները կհամընկնեն, ինչը մեծագույն խայտառակություն կլինի մեզ համար»,– նշեց փորձագետը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



