Սարգիս Հացպանյան. «Արամ Աթեշյանն իր աթոռի հարցերն էր լուծում»
INTERVIEWԵրեկ «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը, ով ասուլիսի վերջում պատասխանելով Past.am-ի հարցերին, խոսեց նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Հայաստան կատարած եռօրյա այցի մասին: Նա տեղեկացրեց, որ այդ օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ փորձել էր կապվել թե՛ էլեկտրոնային փոստով, թե՛ ֆեյսբուքյան էջով, և թե՛ զանգահարելով, սակայն չէր հաջողվել: Վերջինս այդ օրերին անհասանելի էր: Իսկ Մայր Աթոռը լուր էր տարածել, թե Աթեշյանը աշխատանքային այցով է այստեղ, սակայն նա չի կարծում, որ դա այդպես է:
Past.am-ի այն հարցին՝ փորձագետը տեղեկություններ ունի, թե ինչ արդյունքի է հանգեցրել Արամ Աթեշյանի և կաթողիկոսի հանդիպումը, վերջինս պատասխանեց, թե առավել քան վստահ է, որ նա եկել էր Անկարայի որոշման մասին կաթողիկոսին տեղեկացնելու:
«Ինքն իր աթոռի հարցերն էր լուծում, հիմա թե կաթողիկոսը ինչպես է արձագանքել, ես չեմ կարող ասել: Բայց, կարծում եմ, որ նա թուրքերի մարդուն իբրև թեկնածու չի ընդառաջի: Հակառակ դեպքում առաջին անգամ Մայր Աթոռի և Թուրքիայի Հանրապետության վարչական կենտրոնի տեսակետները կհամընկնեն, ինչը մեծագույն խայտառակություն կլինի մեզ համար»,– նշեց փորձագետը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



