Քերին ու Լավրովը հանդիպել են Լիմայում
МЕЖДУНАРОДНОЕԼիմայում, Ասիա–Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, դրանց թվում՝ հակամարտություններն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և Լիբիայում, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ։ «Դա զրույց էր հարցերի լայն շրջանակով»,– «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ ասել է Քերին` հավելելով, թե ուշադրության առարկա է դարձել հատկապես Հալեպը:
Լավրովն իր հերթին բանակցություններն անվանել է արդյունավետ։ Խոսելով Սիրիայում իրավիճակի մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանի զինուժն ու Սիրիայի բանակը հարվածներ են հասցնում Իդլիբ և Հոմս նահանգներում, որպեսզի կանխեն իրաքյան Մոսուլից ԴԱԻՇ–ի գրոհայինների տեղաշարժը Սիրիա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



