Քերին ու Լավրովը հանդիպել են Լիմայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիմայում, Ասիա–Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, դրանց թվում՝ հակամարտություններն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և Լիբիայում, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ։ «Դա զրույց էր հարցերի լայն շրջանակով»,– «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ ասել է Քերին` հավելելով, թե ուշադրության առարկա է դարձել հատկապես Հալեպը:
Լավրովն իր հերթին բանակցություններն անվանել է արդյունավետ։ Խոսելով Սիրիայում իրավիճակի մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանի զինուժն ու Սիրիայի բանակը հարվածներ են հասցնում Իդլիբ և Հոմս նահանգներում, որպեսզի կանխեն իրաքյան Մոսուլից ԴԱԻՇ–ի գրոհայինների տեղաշարժը Սիրիա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



