Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


«Զարգացում» և «պատասխանատվություն» բառերը «Ավիացիայի մասին» օրենքում չկան

ИНТЕРВЬЮ
Ավիացիայի գիտակ և խորհրդային տարիներին հայկական ավիացիան առաջին վերին հորիզոնականին հասցրած Դմիտրի Ատբաշյանն արդեն մեկ տարի է հիմնական աշխատանք չունի և ներկայում ղեկավարում է «Ազգային ավիացիոն միավորում» հասարակական կազմակերպությունը: Ու թեև նա շատ լավ է պատկերացնում, թե որն է հայկական ավիացիայի ֆիասկոյի պատճառը և ինչ կարելի է անել մահացած ոլորտը կրկին վերակենդանացնելու համար, բայց, հետևելով իր ուսուցիչների խորհրդին, ոչնչի մասին չի խոսում, եթե իրեն այդ մասին չեն հարցնում: Ուստի, հենց դա է պատճառը, որ լավ իմանալով ոլորտի հիվանդ կողմերը, այնուամենայնիվ որևէ քայլ չի կատարում կառավարությանն իր առաջարկները ներկայացնելու համար:
Past.am-ի հետ զրույցում Դ. Ատբաշյանը նշեց, որ անհնարին է ավիացիայի ոլորտը զարգացնել, եթե մինչ օրս օրենքով սահմանված չէ, թե ով է դրա համար պատասխանատվություն կրում:
 
«Մինչև հիմա օգտագործում ենք «Ավիացիայի մասին» օրենքը, որտեղ գրված չէ, որ ավիացիայի վարչությունը պետք է զբաղվի ավիացիայի զարգացման, ինքնաթիռների շահագործման հարցերով»,– ասում է Դ. Ատբաշյանը:
 
Մասնագետի խոսքով՝ գործող միջազգային օրենքների համաձայն, ավիացիայի վարչությունները պետք է զբաղվեն թռիչքների անվտանգության, ոլորտի շահավետության ուսումնասիրությամբ և դրանից հետևություններ անելով մշակեն ոլորտի զարգացման ուղիները, սակայն գործող օրենքում նման կետեր չկան:
 
«Զարգացում» և «պատասխանատվություն» բառերը «Ավիացիայի մասին» օրենքում չեք գտնի, այդ է պատճառը, որ ժամանակին ունեինք ավիացիա, իսկ հիմա չունենք»,– ասում է Դ. Ատբաշյանը:
 
Մասնագետի կարծիքով` ավիացիայի կառավարման հարցերով պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ոչ միայն ոլորտի մասնագետներ՝ օդաչուներ կամ ինժեներներ են, այլև այդ ոլորտում բարձր վարկանիշ ունեն, հակառակ դեպքում ոչինչ էլ չի ստացվի: Նրա կարծիքով` պետք է արագացնել օդային օրենսգրքի ընդունումը, որը ներկայում գտնվում է ԱԺ–ում և մինչև այդ օրենքը չլինի, ոլորտում ոչ մի առաջընթաց էլ չի լինի:
 
«Օրենք չկա` ավիացիա էլ չկա: Վերջ: Իսկ ավիացիայի զարգացման համար այնպիսի ձևեր կան, որ որևէ երկրի կայացած ավիաընկերություն չի կարողանա մեզ խանգարել: Բայց դրա համար հարկավոր է նախ զբաղվել ոլորտի զարգացմամբ»,– ասում է Դ. Ատբաշյանը:
Ու չնայած, որ նա երկար տարիներ դեմ է եղել երկրի որդեգրած բաց երկնքի քաղաքականությանը, բայց հիմա պետք է այն ընդունել որպես գործող իրականություն և այդ չափանիշներով փորձել զարգացնել հայկական ավիացիան: Մասնագետի կարծիքով` «Արմենիա» ավիաընկերությունը ոչ թե ազգային փոխադրող է, այլ սովորական ավիաընկերություն, որը գրանցված է Հայաստանում, բայց այն չի կարողանում մրցակցությանը դիմանալ:
 
«Շուկայում դիմանալու համար պետք է ոլորտն ուսումնասիրել ընկերությունը ստեղծելուց առաջ, իսկ մեզ մոտ ստեղծվել է մի ավիաընկերություն, որն ուզում է նույն շուկայում, նույն ինքնաթիռներով այլ ավիաընկերությունների հետ մրցել: Այդ պայմաններում պարզ է, որ չի կարողանալու դիմանալ մրցակցությանը»,– ասում է Դմիտրի Ատբաշյանը:
 
Եթե «Արմենիան» դառնար ազգային փոխադրող, դա կնշանակեր, որ կառավարությունն ու ընկերությունն իրար հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն նրա խոսքով, ո'չ նախկինում, ո'չ էլ հիմա նման պայմանագիր չկա: Եվ ինչքան էլ որ հայտարարվում էր, որ «Արմավիան» ազգային փոխադրող է, նույնիսկ դրա դեպքում կառավարության հետ պայմանագիր չի կնքվել:
 
««Արմավիան» օգտվում էր որոշ առավելություններից և, փաստորեն, մեզ մոտ շուկայում մոնոպոլիստ էր, բայց նույնիսկ այդ պայմաններում էլ, տեսաք, թե այդ ընկերության ճակատագիրն ինչով ավարտվեց: Դա էլ իր պատճառներն ուներ: Օրինակ՝ յուրաքանչյուր թռիչքի ժամանակ միջինը 3,5 տոննա ավել բեռ էր տեղափոխվում հայտարարվածից և այդ գումարները պետական բյուջե գնալու փոխարեն գնում էին անհայտ ուղղությամբ»,– ասում է Ատբաշյանը:
 
Նրա տեղեկացմամբ, եթե ոլորտը շահութաբեր չլիներ, օդանավեր արտադրող ընկերությունները կդադարեին գոյություն ունենալ, իսկ «Արմենիա» ավիաընկերության անհաջողությունները ոչ մասնագիտական հաշվարկի հետևանք են:
 
««Աերոֆլոտ» ավիաընկերությունը բացի ազգային փոխադրողի առավելություններ ունենալուց, նաև կառավարության կողմից է սուբսիդիա ստանում: Եվ այդ պայմաններում ինչպե՞ս կարող է հայկական նորաստեղծ կազմակերպությունը մրցել «Աերոֆլոտի» հետ»,– ասում է Ատբաշյանը:
 
Նրա կարծիքով` գրագետ քայլեր մշակելու և կյանքի կոչելու դեպքում իհարկե հնարավոր կլինի շահավետ թռիչքներ կազմակերպել, բայց նույն ուղղություններով շուկայում մնալը ոչ միայն բարդ է այլ՝ անհնարին:
 
Արմինե Գրիգորյան
 
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»