Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Հրեաներից օրինակ վերցնենք ու 1000 դրամի բանավեճը դադարեցնենք

ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
 
– Պարոն Շահումյան, այսօր ի՞նչ է կատարվում մեր երկրում. կանգնած ենք փոփոխությունների շեմի՞ն, թե այս ամենը ընդամենը պատրանք է, ամեն ինչ մնալու է նույնը…
 
– Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ կարող կանխատեսել իշխանությունների հետագա քայլերը: Բայց այն, ինչ կատարվում է, ուշագրավ է: Իսկ թե արդյունքն ինչքանով ժողովուրդը կզգա իր մաշկի վրա, ապագան ցույց կտա: Հասարակությունը կորցրել է վստահությունն իշխանության նկատմամբ, անգամ ամենաիրական բաներին է կասկածանքով նայում: Առաջնային է նաև հենց վստահությունը վերականգնելու խնդիրը:
 
– Իսկ ճի՞շտ տեղից են սկսել մեր իշխանավորները: Մարդկանց մի մասը կարծում է, որ առավել ռադիկալ մոտեցումներ պետք է լինեն, շատերն էլ` հակառակը, դրանց անհրաժեշտությունը չի տեսնում:
 
– Մեր իրականության մեջ ռադիկալ քայլերը դժվար իրականացնելի են, որովհետև փոքր երկիր ենք. բոլորը թելերով իրար կապված են, ծանոթ են, բարեկամ: Ճիշտ է, այսօր ընդամենը տեղի են ունենում անձանց փոփոխություններ: Բայց քանի որ դեռևս մեր երկրում ամուր, կայացած պետական համակարգ չկա, ուր անհատի դերը նվազագույնի է հասցված, ամեն մի անհատի` իր ասպարեզում ունեցած դերակատարումը որոշակի է: Եվ բնականաբար, անհատներից շատ բան է կախված: Հիմա, թե այդ նոր անձինք ի՞նչ կանեն, ինչպե՞ս կանեն, ինչպիսի՞ մարդիկ են, դեռ ոչ ոք չի կարող ասել:
 
Բայց, դե, յուրաքանչյուր փոփոխությամբ հուսադրվում ես: Որովհետև իրականում երկրի ճակատագրի հարցն է, միայն ժողովրդի սոցիալական խնդիրը չէ, որ դրված է:
 
– Առանց կառավարման համակարգի ամբողջական վերանայման և փոփոխության, կարծում ես անհատներն ինչ–որ բան կարո՞ղ են անել, թե համակարգի փոփոխության կգնանք, այնուամենայնիվ:
 
– Մենք այնպիսի համակարգ պետք է ստեղծենք, որ մեր ժողովրդի համար իր երկրում ապրելը լավ լինի: Բերենք Իսրայելի օրինակը. այս երկիրն իր ժողովրդի համար ստեղծել է հարմար միջավայր: Չնայած պատերազմի մեջ է, ժողովուրդը երկրից չի հեռանում, հակառակը` գալիս ու բնակվում են այնտեղ:
 
Իսկ մեր երկրի համար ամենամեծ կորուստը մարդկանց կորուստն է, որ թողնում են երկիրն ու հեռանում: Ժողովրդին պետք է կապել երկրի հետ, և այդ դեպքում երկրի ապագան կլինի հուսալի:
 
– 1000–ական դրամների հետ կապված մեր երկրում ստեղծված այս իրարանցումը, այս դեմագոգիան ինչի՞ արդյունք է, ինչո՞ւ այսպես ստացվեց:
 
– Կարծում եմ` խնդիրը 1000 դրամի մեջ չէ: Ժողովրդի վրդովմունքն այն բանից է գալիս, որ չի հավատում, թե այն կծառայի նպատակին: Պարզապես չի վստահում իշխանությանը: Որովհետև կասկածելի շատ բաներ են եղել և ժողովուրդը շատ լավ տեղյակ է դրանց: Այն մարդիկ, ովքեր տնօրինում են երկրի ունեցվածքը` տնտեսության ղեկավարներն են, ակնառու է, թե ինչեր են դիզել, ինչպիսի հարստության տեր են, դե մարդիկ էլ, այս ամենը տեսնելով, չեն վստահում նախաձեռնության ազնվությանը: Հակառակ դեպքում բոլորն էլ սիրով կհատկացնեին գումարը: Ավելին. եթե լիներ ոչ թե պարտադիր, այլ` կամավոր, ավելի շատ գումար կհավաքվեր, ավելի շատ հատկացնողներ կլինեին:
 
Տեսեք` հրեաներից ենք խոսում. հրեաներն ամբողջ աշխարհում այդ բանն ինքնակամ անում են: Պարզապես ունեն ներքին պարտադրանք, կարծես անդամավճար են մուծում, որ իրենք հրեա են: Ճիշտ է, դրանք առանձին անհատի համար մեծ գումարներ չեն, բայց ամբողջ աշխարհից հավաքվում, մեկտեղվում, հասնում են Իսրայել ու ծառայում են անհրաժեշտ նպատակին:
 
Երբ տարիներ առաջ ստեղծվում էր համահայկական «Հայաստան» հիմնադրամը, ես մտածում էի, որ հիմք է դրվում ազգային տուրքին: Այսինքն` հայը աշխարհի որ կետում էլ ապրի, իր մասնակցությունը կունենա հայրենիքի կյանքին, իր մեջ կունենա կապվածությունը երկրի հետ: Բայց, ցավոք, այդպես չեղավ: Ընդամենը դարձավ դեպքից դեպք փող հավաքելու և ինչ–որ կառույցներ անելու, շինարարություն կատարելու աղբյուր և միջոց:
 
Այնպես որ, նորից կրկնեմ` անշուշտ, փոփոխություններ պետք է լինեն մեր երկրում: Եվ առաջին փոփոխությունը պետք է այն լինի, որ ժողովուրդը վստահի իր չինովնիկին, իր պաշտոնյային: Իսկ դա կլինի այն դեպքում, երբ նրանք մաքուր աշխատեն ու կատարեն իրենց պարտականությունները:
 
Գոհար Սարդարյան
«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года