ԱՄՆ-ում շտապօգնության ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ է զոհվել
ОБЩЕСТВОՀիվանդին տեղափոխող շտապօգնության ինքնաթիռը ԱՄՆ-ի Նևադա նահանգում վթարի է ենթարկվել: Վթարը մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել: Արմենպրեսը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, հաղորդում է, որ վթարը տեղի է ունեցել Էլկոյի շրջանում` նոյեմբերի 18-ի երեկոյան` տեղի ժամանակ ով 20:00-ին:
Piper PA 31 բժշկական ինքնաթիռը ուղևորվել էր հարևան Յուտայի նահանգ` տեղափոխելով սրտի խնդիրներ ունեցող հիվանդի: Ինքնաթիռն օդ բարձրանալուն պես վայր է ընկել օդանավակայանի մոտ, ինչի հետևանքով ոչնչացել է մի քանի մեքենա:
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել, այդ թվում` անձնակազմի երկու ներկայացուցիչ, բուժքույրը և հիվանդը:
«Տախտակամածում չորս մարդ կար, հավանաբար նրանք բոլորն էլ զոհվել են»,-նշել է տեղի իշխանությունների ներկայացուցչ Ջոն Պատրի Ռայսը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



