ԱՄՆ-ում շտապօգնության ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիվանդին տեղափոխող շտապօգնության ինքնաթիռը ԱՄՆ-ի Նևադա նահանգում վթարի է ենթարկվել: Վթարը մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել: Արմենպրեսը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, հաղորդում է, որ վթարը տեղի է ունեցել Էլկոյի շրջանում` նոյեմբերի 18-ի երեկոյան` տեղի ժամանակ ով 20:00-ին:
Piper PA 31 բժշկական ինքնաթիռը ուղևորվել էր հարևան Յուտայի նահանգ` տեղափոխելով սրտի խնդիրներ ունեցող հիվանդի: Ինքնաթիռն օդ բարձրանալուն պես վայր է ընկել օդանավակայանի մոտ, ինչի հետևանքով ոչնչացել է մի քանի մեքենա:
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել, այդ թվում` անձնակազմի երկու ներկայացուցիչ, բուժքույրը և հիվանդը:
«Տախտակամածում չորս մարդ կար, հավանաբար նրանք բոլորն էլ զոհվել են»,-նշել է տեղի իշխանությունների ներկայացուցչ Ջոն Պատրի Ռայսը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



