«Երևան գարեջուր» ընկերությունը դատարանում կվիճարկի ՏՄՊՊՀ–ի որոշումը
ОБЩЕСТВО«Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն անհիմն է համարում ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու ՏՄՊՊՀ որոշումը և պատրաստվում է այն վիճարկել դատարանում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում երեկ Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ ընկերությանը տուգանելու որոշման մասին ինքն իմացել է լրատվամիջոցներից: Նոյեմբերի 16–ին կայացած նիստի մասին հանձնաժողովից ընկերության ներկայացուցիչներին տեղյակ չեն պահել:
Հակոբ Հակոբյանը նախ լրագրողներին ներկայացրեց, որ 2015 թ. հունվար–մայիս ամիսներին ընկերության ֆինանսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել էին, արձանագրվել էր շահութաբերության էական անկում: «Այն բանից հետո, երբ գարեջրի ներքին շուկայում տեղի էր ունեցել գների բարձրացում, ընկերությունը ստիպված էր 2015 թ. հունիսի 1–ից բարձրացնել գարեջրի իրացման գները, որի մասին նախօրոք գրավոր տեղյակ էր պահել տնտեսական մրցակցության հանձնաժողովին»,– նշեց Հակոբյանը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



