«Երևան գարեջուր» ընկերությունը դատարանում կվիճարկի ՏՄՊՊՀ–ի որոշումը
SOCIETY«Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն անհիմն է համարում ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու ՏՄՊՊՀ որոշումը և պատրաստվում է այն վիճարկել դատարանում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում երեկ Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ ընկերությանը տուգանելու որոշման մասին ինքն իմացել է լրատվամիջոցներից: Նոյեմբերի 16–ին կայացած նիստի մասին հանձնաժողովից ընկերության ներկայացուցիչներին տեղյակ չեն պահել:
Հակոբ Հակոբյանը նախ լրագրողներին ներկայացրեց, որ 2015 թ. հունվար–մայիս ամիսներին ընկերության ֆինանսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել էին, արձանագրվել էր շահութաբերության էական անկում: «Այն բանից հետո, երբ գարեջրի ներքին շուկայում տեղի էր ունեցել գների բարձրացում, ընկերությունը ստիպված էր 2015 թ. հունիսի 1–ից բարձրացնել գարեջրի իրացման գները, որի մասին նախօրոք գրավոր տեղյակ էր պահել տնտեսական մրցակցության հանձնաժողովին»,– նշեց Հակոբյանը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



