Այլակարծությունն ու ՀՀԿ–ականի ոչ կոռեկտ բառապաշարը
ОБЩЕСТВОՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով հաշմանդամ ու զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու նպատակով յուրաքանչյուր քաղաքացուց 1000 դրամ գանձելու թեմային ու դրա վերաբերյալ սոցցանցերում քննադատական խոսքեր հնչեցնողներին, վերջիններիս անվանել էր տականքներ: Թեմայի շուրջ Past.am-ը մեկնաբանություն ստացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից: Նա ասաց. «Ես միշտ դատապարտել եմ վիրավորանքներն այլակարծության հանդեպ: Եթե մենք խոսում ենք եվրոպական արժեքներից, եթե խոսում ենք դեմոկրատիայից, ապա իրավունք չունենք հնչեցնել նման խոսքեր»:
«Երբ ընթերցում ենք ամբողջ փաթեթը հասկանում ենք, թե որքան բովանդակային ու հիմնարար լուծում է այն հարցերի ու խնդիրների համար, որոնք տարիներ շարունակ մենք ունենք: Կարծում եմ, որ իշխանությունները կամ ՊՆ–ն չհասցրեցին, կամ թերացան իրազեկել հասարակությանը: Այս հարցի շուրջ կա իրազեկման խնդիր: Մենք պարտավոր ենք այդ հարցերը լուծել: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ այսօր անապահով խավը մեծ է ու շատերի համար հազար դրամը մեծ գումար է, բայց կրկնվելով կասեմ, քանի որ կար իրազեկման խնդիր նման արձագանքներ հնչեցին: Այս պարագայում որևէ արտառոց կամ վիրավորական հնչերանգներ չպետք է լինեին: Դեմ եմ նաև այն բոլոր ծայրահեղ գնահատականներին, որոնք հնչեցին սոցցանցերում: Ես սա համարում եմ համազգային համախմբման ակտ»,– ասաց պատգամավորը:
Սոսե Չանդոյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



