Այլակարծությունն ու ՀՀԿ–ականի ոչ կոռեկտ բառապաշարը
SOCIETYՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով հաշմանդամ ու զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու նպատակով յուրաքանչյուր քաղաքացուց 1000 դրամ գանձելու թեմային ու դրա վերաբերյալ սոցցանցերում քննադատական խոսքեր հնչեցնողներին, վերջիններիս անվանել էր տականքներ: Թեմայի շուրջ Past.am-ը մեկնաբանություն ստացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից: Նա ասաց. «Ես միշտ դատապարտել եմ վիրավորանքներն այլակարծության հանդեպ: Եթե մենք խոսում ենք եվրոպական արժեքներից, եթե խոսում ենք դեմոկրատիայից, ապա իրավունք չունենք հնչեցնել նման խոսքեր»:
«Երբ ընթերցում ենք ամբողջ փաթեթը հասկանում ենք, թե որքան բովանդակային ու հիմնարար լուծում է այն հարցերի ու խնդիրների համար, որոնք տարիներ շարունակ մենք ունենք: Կարծում եմ, որ իշխանությունները կամ ՊՆ–ն չհասցրեցին, կամ թերացան իրազեկել հասարակությանը: Այս հարցի շուրջ կա իրազեկման խնդիր: Մենք պարտավոր ենք այդ հարցերը լուծել: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ այսօր անապահով խավը մեծ է ու շատերի համար հազար դրամը մեծ գումար է, բայց կրկնվելով կասեմ, քանի որ կար իրազեկման խնդիր նման արձագանքներ հնչեցին: Այս պարագայում որևէ արտառոց կամ վիրավորական հնչերանգներ չպետք է լինեին: Դեմ եմ նաև այն բոլոր ծայրահեղ գնահատականներին, որոնք հնչեցին սոցցանցերում: Ես սա համարում եմ համազգային համախմբման ակտ»,– ասաց պատգամավորը:
Սոսե Չանդոյան
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle
5
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



