Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինը և Հայաստանը

ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
 
– Պարոն Մանոյան, կարելի՞ է ասել, որ Դոնալդ Թրամփի գալով գործ ենք ունենալու նոր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:
 
– Այո, Ամերիկան նոր կլինի և' որպես հասարակություն, և' որպես պետություն: Հասկանալի է` երբ Թրամփը ստանձնի նախագահի պաշտոնը. նա դեռևս չի ստանձնել: Բայց նոր ասվածը թե որքա՞ն տարբերություն կենթադրի, բանն այդ է: Այսինքն` նա ինչքանո՞վ կմնա հարազատ նախընտրական քարոզարշավի ժամանակ արած հայտարարություններին: Քանզի արդեն իսկ իր նախորդ ասածներից որոշ բաներ սկսել է մեղմել կամ փոխել:
 
– Իսկ Հանրապետական կուսակցությունը նույն հետաքրքրությունը կդրսևորի՞ արտաքին քաղաքականության ուղղությամբ, ինչպես դեմոկրատներն էին անում: Մասնավորապես Հարավային Կովկասի վերաբերյալ:
 
– Հանրապետական կուսակցությունն ամբողջությամբ չի ղեկավարելու Թրամփին. այսպես ասենք: Անշուշտ, ազդեցություն կունենա, որովհետև իր թեկնածուն է: Բայց նրանց մոտ համակարգն այնպիսին է, որ կուսակցությունը չի կարող նախագահին ղեկավարել: Հնարավոր է ինչ–ինչ հարցերի շուրջ համաձայնության գան, քանի որ կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմում:
Նախագահը տակավին չի նշանակել իր ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմը, ուստի մի քիչ դժվար է եզրակացնել, թե ինչ ուղղությամբ կգնան: Բայց որ փորձելու է նախկինից տարբեր բաներ անել` միանշանակ է:
 
– Բանն այն է, որ նախապես Թրամփը Պուտինի հետ բարյացակամ հարաբերությունների հայտ է ներկայացրել: Եթե իրոք լինի Թրամփ–Պուտին քաղցր հարաբերությունը, ապա դա ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա:
 
– Նախ` նայած ի՞նչ նկատի ունենք քաղցր հարաբերություն ասելով: Երկու երկրների միջև լարվածության մեղմացումը կարող է լինել ի նպաստ Հայաստանի շահերի: Որովհետև մեր տարածաշրջանում գերտերությունների հարաբերությունների լարվածության բարձր մակարդակի դեպքում ստիպված կլինենք լինել մեկի հետ` մյուսի դեմ:
Ընտրություններից հետո նրանց հեռախոսազրույցը ընդունված կարգի խախտում էր: Որովհետև առանց անհրաժեշտ կառույցներից զեկուցումներ ստանալու, Պուտինի և այլ երկրների ղեկավարների հետ Թրամփի հեռախոսազրույցների պատճառով անցումային թիմում ընդգրկված երկու բարձրաստիճան պաշտոնյաներ աշխատանքից ազատվել են: Այսինքն` տակավին անորոշությունը շատ է. Թրամփը մինչև նախագահ չդառնա և սեփական աշխատանքային թիմը չունենա, դրանք չի կարելի վերջնական համարել:
 
– Եթե Թրամփը համաձայնի այն քաղաքականությանը, որը Ռուսաստանն է վարում Հարավային Կովկասում, այսինքն` վերջինը ստանա, այսպես ասած, քարտ–բլանշ և ինչպես ցանկանում է, այնպես լուծի իր հարցերը, դրանից չե՞ն սահմանափակվի մեր երկրի ինքնիշխանության հնարավորությունները, երբ այլևս զրկված կլինենք մանևրելու հնարավորությունից:
 
– Ճիշտ կլինի, որպեսզի ամեն սցենարի պատրաստ լինենք: Բայց կարծում եմ, որ պետք չէ նախապես նման բաների մասին հրապարակավ խոսել, երբ այդպիսի հայտ տակավին չկա: Դեռևս չգիտենք անգամ, թե հարաբերությունների մեղմացում ասվածն իրականում ի՞նչ կնշանակի, և ինչ չափով դա տեղի կունենա:
 
Մենք որպես հիմնական հարց կարող ենք միայն ամրագրել, որ մեր տարածաշրջանում գերտերությունների մրցակցությունը հնարավորություն կտա տեղի երկրներին որոշ չափով մանևրել: Նաև տարածաշրջանի ընդհանուր լարվածությունը կփոքրանա: Իսկ թե ինչ տեղի կունենա առաջիկայում, սպասենք «առաջիկային»:
 
– Եվ մի հարց` քաղաքական բնույթի այս մեր խոսակցությունից դուրս: Որպես մարդ, Դոնալդ Թրամփը ի՞նչ տպավորություն է թողնում Ձեզ վրա` իր էքսցենտրիկ խառնվածքով, կտրուկ որոշումներով…
 
– Նա, փաստորեն, գործարար մարդ է, քաղաքականությունից կտրված: Նախ ասում էր, որ պետք է Վաշինգտոնը կեղտից մաքրել, բայց ահա ստիպված է Վաշինգտոնի այդ կեղտից ունենալ բազմաթիվ աշխատակիցներ: Համենայն դեպս, նա իր էությամբ նորություն է և նոր իրավիճակ կստեղծի Միացյալ Նահանգների քաղաքական իրականության մեջ:
 
– Աստված անի, այդ նորությունը բացասական առումով չլինի նաև ողջ աշխարհի համար:
 
– Հուսանք` չի լինի: Ես չեմ կարծում, որ նա լրիվ անպատասխանատու մարդ է: Բայց որ ունի իր տարօրինակ մոտեցումները` ակնհայտ է: Եթե որպես գործարար նա փորձել է հնարավորինս օգտվել օրենքի սողանցքներից ու խաբել պետությանը, հիմա, երբ արդեն պետության ղեկավարն է, նույնը չի կարող անել: Եթե անի, ապա շատ արագ նախ և առաջ հենց իրենց պետությունը կտուժի:
 
Գոհար Սարդարյան
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»