«Ժողովուրդ». Բոլոր նախարարները մեկ մարդու պես կանդամագրվեն ՀՀԿ-ին. ճակատագիրը նրանց հանդեպ դաժան է
ПОЛИТИКА«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոր ձեւավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչեւ նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը:
Իհարկե, մինչ այս նրանք բոլորը տարբեր առիթներով ասել են, որ չեն լինելու ՀՀԿ-ական, բայց ճակատագիրը նրանց հանդեպ բավականին դաժան է: Վերջին վառ օրինակը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր, ով երեկ հաստատեց տեղեկությունը, որ արդեն հանրապետական է դառնում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս Հանրապետական կուսակցության անդամ կդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



