«Ժողովուրդ». Բոլոր նախարարները մեկ մարդու պես կանդամագրվեն ՀՀԿ-ին. ճակատագիրը նրանց հանդեպ դաժան է
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոր ձեւավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչեւ նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը:
Իհարկե, մինչ այս նրանք բոլորը տարբեր առիթներով ասել են, որ չեն լինելու ՀՀԿ-ական, բայց ճակատագիրը նրանց հանդեպ բավականին դաժան է: Վերջին վառ օրինակը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր, ով երեկ հաստատեց տեղեկությունը, որ արդեն հանրապետական է դառնում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս Հանրապետական կուսակցության անդամ կդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
4
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



