Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Այսօրվա քաղաքակրթական պատերազմի ճակատային գիծն անցնում է յուրաքանչյուրիս միջով

ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը:
 
– Ձեր ելույթներից մեկում ասել եք` այն, ինչ ունենք այսօր և այդ ամենը հանդուրժելու պատասխանատուն և մեղավորը մտավորականն է: Չափազանց մեծ բեռ չե՞ք դնում մտավորականի ուսերին:
 
– Բացարձակ` ոչ: Ինձ համար մտավորականությունը պահանջ է, մթնոլորտում գոյություն ունեցող միստիկ ուժ, առանց որի երկիր լինել չի կարող: Ամեն ինչ նախ կայանում է հոգևոր դաշտում: Իսկ մեր հոգևոր դաշտը դատարկ տարածություն է: Մենք տանուլ ենք տվել մեր հոգևոր հայրենիքը` դրա բոլոր հնարավոր հետևանքներով: Ես ամեն օր զարթնում եմ և չգիտեմ, թե որ երկրում եմ: Ամեն օր երկրի ոգին տարբեր է: Ես մեկ անգամ եմ տեսել, երբ այս երկիրը հոգևոր առումով ներդաշնակ էր: Դա այն օրն էր, երբ Օպերայից դուրս էին բերում հոկտեմբերի 27–ի զոհերի դիակները: Իսկ դա նշանակում է, որ մենք այդ անապատում ձևավորել ենք տագնապի դաշտ: Սա սարսափելի ողբերգական փաստ է:
 
Այսօր մեծ անհրաժեշտություն է կայացնել հոգևոր Հայաստանը: Առաջին հերթին` դա ոչ թե պայքար է, ֆինանսական, ուժային և կամ նույնիսկ մարդկային ռեսուրսներ են, այլ ընդամենը գիտակցություն: Այսինքն` ոչ ոք ինձ չի կարող խանգարել այս պահին ապրելու աշխարհի լավագույն երկրում: Այդ գիտակցությունը եթե կրենք, ոչ ոք մեզ չի ստիպի լինել ժամանակակիցը այսօրվա, ասենք, քաղաքական գործիչների: Մենք պատասխանատու ենք մեր անցյալի լուսավոր օրինակների, մեր վաղվա տեսիլի համար: Հոգին և ժամանակը հավերժական են, և կոնտակտը դրանց հետ, ի վերջո, ամեն ինչի սկիզբն է. դրանից են սկսվում և' ճշմարիտ երկիրը, և' ճշմարիտ մարդկային հարաբերությունները, և' ճշմարիտ արվեստը:
 
– Մի առիթով նշել եք, որ հիմա գնում է նաև քաղաքակրթական պայքար: Այդ պայքարում հաղթելու գործիքները որո՞նք են:
 
– Մեզ պետք է գերխնդիր, ոգևորող գաղափար: Ես դեմ եմ անցյալից չափանիշներ վերցնելուն, թեկուզ մեր մեծերից օրինակներ բերելուն: Եթե անգամ փորձում ենք այդ արժեքներն այսօրվա մեջ ոգեկոչել, մենք պետք է ոչ թե գնանք դեպի նրանք, այլ նրանց բերենք այսօրվա մեջ: Ճշմարտությունը այս պահի մեջ է: Ոչ ժամանակակից ոգի չի լինում: Երեկվա երկինք չի լինում: Իսկապես, քաղաքակրթական պատերազմ է ընթանում: Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ պատերազմի ճակատային գիծն անցնում է յուրաքանչյուրիս միջով: Եվ մենք պետք է կարողանանք ճիշտ ընտրություն կատարել` լույսի՞ կողմն ենք, թե՞ այսօրվա` մեզ պարտադրված կենցաղային, շահամոլ, անհեթեթ իրականության: Այդ ամենը, նախևառաջ, պետք է զգա և գիտակցորեն ընկալի մտավորականը և կարողանա գերհզոր խնդիրներով ժողովրդին ոգևորել: Մեզ ոգևորող գաղափար է պետք:
 
– Այդ գաղափարն այսօր ձևակերպվա՞ծ է:
 
– Մշակույթի խնդիրը ոգեղեն բարձրագույն չափանիշների դաշտ ստեղծելն է և ցանկացած խնդրի այդ տեսիլով հարաբերվելը: Եթե ուզում ենք վաղը ունենալ մեր երազած երկիրը, այսօր պետք է ծնվեն երկրի մշակութային արժեքները, և այդ երկրի չափանիշներից պետք է հարաբերվենք այսօր մատուցվող դավադրությանը: Այդ դեպքում ոչ ոք չի կարող հոգևոր, ներդաշնակ մարդուն ստիպել ապրել հրամցվող կեղծ արժեքներով:
 
Մենք աշխարհում ցրված մեծ ժողովուրդ ենք, բայց տապակվում ենք այս փոքր ափսեի մեջ այն դեպքում, երբ մեր առջև պետք է գերխնդիրներ, արժեհամակարգային մեծ պահանջներ դնենք: Վերջերս մի գերմանացի փիլիսոփայի էի կարդում` Ֆրից Լենցին, ով ասում է` մյուս ժողովուրդների համար հայ ժողովուրդը միշտ եղել է Պրոմեթևս: Այսինքն` մեզ մեզնից օտարել են: Եվ ստիպում են ապրել մի կյանքով, որը մերը չէ, պահանջներով, որոնք չենք կրում: Պատահական չէ, որ եթե որևէ երկիր ուզում են ոչնչացնել, այդ երկիրը նախ զրկում են հոգևոր դաշտից, մշակույթից: Այսինքն` շատ կարևոր է այսօր ձևավորել վաղվա երկրի մշակույթը:
 
– Մենք ինքնե՞րս ենք ստեղծել այն, ինչ ունենք այսօր:
 
– Այո, և դա եղել է տգիտության միջնորդությամբ: Տգիտության դեմ պայքար չկա: Քարին չես հաղթի, գլուխդ կկոտրես: Դրա համար ոչ թե պետք է մտնենք այսօրվա տգետների ոստանը և նրանց դեմ կռիվ տանք, այլ պետք է նրանց միջնադարին հակադրենք 22–րդ դարը: Այսօրվա մտավորականի խնդիրն է գալ որպես 25–րդ դարի առաքյալ և գլոբուսից կտրված այս կղզու վրա ստեղծել 25–րդ դարի քաղաքակրթություն:
 
Արփի Սահակյան
«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года