Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամ քաղաքապետ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիիրթի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ քաղաքապետին Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:
Ձերբակալված քաղաքապետի տանը, ինչպես նաև քաղաքապետարանում խուզարկում է իրականացվել:
Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էր քրդամետ DBP համանախագահ Սեբահաթ Թունջելը, ինչպես նաև կուսակցության մի քանի այլ անդամներ ևս: Նրանք բոլորը մեղադրվում է PKK օգտին քարոզչություն անելու մեջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



