Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամ քաղաքապետ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիիրթի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ քաղաքապետին Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:
Ձերբակալված քաղաքապետի տանը, ինչպես նաև քաղաքապետարանում խուզարկում է իրականացվել:
Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էր քրդամետ DBP համանախագահ Սեբահաթ Թունջելը, ինչպես նաև կուսակցության մի քանի այլ անդամներ ևս: Նրանք բոլորը մեղադրվում է PKK օգտին քարոզչություն անելու մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



