«Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է». Սերժ Սարգսյանը` Ծառուկյանին. «Հրապարակ»
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ իրենք կարող են և միանալ Գագիկ Ծառուկյանին, այնուհանդերձ, «Համախմբում» կուսակցությունում վերապահությամբ են վերաբերվում թե այդ, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարին` համարելով, որ նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, և առավել հավանական են համարում Էդմոն Մարուքյանի և համանման ուժերի հետ ալյանսը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որն այս օրերին գտնվում է Քաթարում և հանդիպումներ է ունենում արաբական աշխարհի շեյխերի հետ, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Սերժ Սարգսյանը նրան ասել է. «Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է»: Բայց նրան ավելի մերձ կանգնած մարդիկ պնդում են, որ վերադառնալու է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



