«Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է». Սերժ Սարգսյանը` Ծառուկյանին. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ իրենք կարող են և միանալ Գագիկ Ծառուկյանին, այնուհանդերձ, «Համախմբում» կուսակցությունում վերապահությամբ են վերաբերվում թե այդ, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարին` համարելով, որ նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, և առավել հավանական են համարում Էդմոն Մարուքյանի և համանման ուժերի հետ ալյանսը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որն այս օրերին գտնվում է Քաթարում և հանդիպումներ է ունենում արաբական աշխարհի շեյխերի հետ, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Սերժ Սարգսյանը նրան ասել է. «Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է»: Բայց նրան ավելի մերձ կանգնած մարդիկ պնդում են, որ վերադառնալու է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



