Մոլդովայում հաղթանակ է տոնում սոցիալիստ նախագահը
МЕЖДУНАРОДНОЕՄոլդովայի ԿԸՀ–ն ամբողջությամբ ավարտել է այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները և, համաձայն դրանց, 52,18% ձայների մեծամասնությամբ նախագահ է դարձել Սոցիալիստների նախագահ Իգոր Դոդոնը: Վերջինիս մրցակից և աջ ուժերի միասնական թեկնածու Մայա Սանդուն, որ հավաքել է ընտրողների 47,2% կազմող ձայները, երեկ՝ մինչև օրվա երկրորդ կեսը, չէր արձագանքել ընտրությունների արդյունքներին, հավանաբար, սպասելով բոլոր ընտրատեղամասերից ստացվող պաշտոնական բյուլետեններին:
«ՌԻԱ նովոստին» հայտնում է, թե սոցիալիստներն արդեն տոնում են իրենց հաղթանակը և հիշեցնում, որ նախընտրական քարոզչության ընթացքում Դոդոնը խոստացել է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը և մոլդովական ապրանքները վերադարձնել ռուսական շուկա: Ավելին՝ նա խոստացել է իր առաջին պետական այցը հենց ՌԴ կատարել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



